Նյու Յորքում համալսարանի տարածքում աշխատողները փողոցների տակ՝ ընդամենը մոտ 1 մետր խորության վրա, գտել են 200 տարեկան գերեզմանոց: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Հնագետների կարծիքով՝ համալսարանի ժամանակակից տարածքը նախկինում եղել է գերեզմանատան մաս: 4-5 մ երկարությամբ գերեզմաններից մեկը ակնհայտորեն բացված է եղել մինչ այդ հայտնագործումը: 9-12 մարդու կմախքներ և գանգեր կուտակված են եղել մի անկյունում: Դրանց կողքին գտել են տասնյակ փայտե դագաղներ:
Սա քաղաքում գերեզմանոցներ հայտնաբերելու առաջին դեպքը չէ:








































