Եգիպտոսում Ճապոնիայի դեսպանատունը հանդես է եկել ճապոնացի զբոսաշրջիկներին ուղղված խորհրդով, համաձայն որի՝ նրանք պետք է զգուշավորություն դրսևորեն А321օդանավի վթարից հետո Շարմ Էլ-Շեյխի չվերթների տոմսեր գնելիս։
The Japan Times-ի փոխանցմամբ՝ ոչ մի ավիաընկերություն ուղիղ չվերթ չի իրականացնում Ճապոնիայից Շարմ Էլ-Շեյխ, սակայն որոշ ճապոնացի զբոսաշրջիկներ եգիպտական հանգստավայրեր են այցելում Կահիրեի միջոցով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ իշխանությունները դիտարկում են արտերկրից երկիր ուղևորվող ավիաչվերթների անվտանգության ուժեղացման միջոցառումները։











































