Microsoft ընկերության Skype ծառայությունը ներկայացրել է սեփական սոցիալական Share կոճակը վեբ-կայքերի համար, հայտնում է hitech.vesti.ru-ն: Այն կաշխատի Facebook-ի Like և Twitter-ի Tweet կոճակների անալոգով և թույլ կտա կիսվել հետաքրքիր նյութերով:
Այն բանից հետո, երբ օգտվողը կսեղմի կոճակը, նրա առջև կբացվի պատուհան, որը կառաջարկի մուտք գործել Skype-ի հաշիվ, ընտրել մեկ կամ մի քանի ստացողների և սեղմել Send («ուղարկել»): Հղումներին նաև կարելի է ավելացնել կարճ նկարագրություն:
Share կոճակը հասանելի է չորս տարբերակով: Կոճակը տեղադրելու կոդը կարելի է կանչել VoIP-մեսենջերի պաշտոնական կայքում: Նոր կոճակը առաջինը հայտնվել է MSN.com և sify.com կայքերում:










































