Հայաստանի արտաքին գերատեսչությունը ջանքեր է գործադրում Հարավային Սուդանում զոհված ՀՀ քաղաքացիների աճյունները հնարավորինս արագ Հայաստան տեղափոխելու համար:
ՀՀ ԱԳՆ ֆեյսբուքյան էջում արվել է հետևյալ գրառումը.
«Մեր խորին ցավակցությունն ու վշտակցությունն ենք հայտնում Հարավային Սուդանում վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին, հարազատներին և մերձավորներին։ Այս դժվարին պահին մաղթում ենք ուժ ու կորով վերապրելու այս կորստի ցավը։
Հայտնում ենք նաև, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը համագործակցում է տեղի իշխանությունների, ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության, ինչպես նաև Սուդանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ՝ զոհված ՀՀ քաղաքացիների փաստաթղթերի տրամադրման և նրանց աճյունների՝ հնարավորինս արագ Հարենիք տեղափոխման կազմակերպման ուղղությամբ»։