Սանտա Մոնիկա քաղաքում (Լոս Անջելեսի օկրուգ) բացվել Է համաշխարհային կինեմատոգրաֆիայի խոշորագույն գործարար համաժողովներից մեկը՝ Ամերիկյան կինոշուկան (American Film Market): Դրա աշխատանքին, որը կտևի մինչեւ նոյեմբերի 11-ը, մասնակցում Է ավելի քան 8 հազար մարդ աշխարհի 70 երկրներից: Նրանք ներկայացնում են կինեմատոգրաֆիայի ամենատարբեր ոլորտները՝ հայտնում է TASS գործակալությունը։
«Այս տարի կինոշուկայում կկայանան ֆիլմերի 80 համաշխարհային պրեմիերաներ,- գործակալությանը հայտնել է կինոհամաժողովի պաշտոնական ներկայացուցիչը:
Ամերիկյան կինոշուկայի աշխատանքի շրջանակում ընդհանուր առմամբ կցուցադրվեն տարբեր ժանրերի ավելի քան 450 ֆիլմեր:
Ամերիկյան կինոշուկան այս տարի անցկացվում Է 35-րդ անգամ: Դրա կազմակերպիչն Է Անկախ կինոյի և հեռուստատեսության դաշինքը (IFTA), որը միավորում Է աշխարհի 23 երկրների բազմաթիվ կինոընկերություններ:













































