ԱՄՆ Լուիզիանա նահանգի ոստիկանությունը կրակել է 6-ամյա երեխայի՝ փորձելով բռնել նրա հորը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Դաշնային մարշալները պետք է տղամարդուն փոխանցեին դատարանի հրամանը, սակայն նա որդու հետ նստել էր մեքենա և փորձել այնտեղ թաքնվել։ Հետապնդման ժամանակ նրանց փակուղու մեջ են գցել։ Տղամարդը հրաժարվել է դուրս գալ մեքենայից, և մեքենան հետընթաց վարելու փորձ է արել։
Դաշնային մարշալները մեքենայի վրա կրակ են բացել։ Մեքենայույմ նստած երեխան մահացել է։ Երեխայի հայրը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Ոստիկանությունը սկսել է հետաքննել մարշալների գործողությունները։ Դաշնային մարշալներն աշխատում են ԱՄՆ-ում դատարաններին կից և ունեն ոստիկանության բոլոր լիազորությունները։











































