ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի ձեռագիրը Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 2.213 մլն դոլարով՝ նախնական արժեքից կրկնակի շատ: Այս մասին գրում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Heritage Auctions աճուրդի տանը:
13 տողանոց գրությունն արվել է 1865-ի մարտին՝ նախագահ Լինքոլնի մահից մեկ շաբաթ առաջ: Նա մեջբերել է իր երդմնակալության ելույթի մի մասը և ստորագրել է 19-րդ դարի հայտնի գործիչների ինքնագրերի ժողովածուում՝ նախատեսված որպես նվեր իր վարչակազմում ԱՄՆ ներքին գործերի նախարարի 10-ամյա որդի Ջոն Աշերին:
Նշվում է, որ փաստաթղթի նախնական արժեքը եղել է 1 մլն դոլար:








































