Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը մոտ օրերս կարող է փոխել իր ակումբային գրանցումը, տեղեկացնում է Sport.es-ը:
Ըստ աղբյուրի՝ գերմանացի երիտասարդ դարպասապահի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է անգլիական «Լիվերպուլ»-ը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Տեր Շտեգենը մասնակցել է 9 հանդիպման, որում բաց է թողել 17 գնդակ:







































