Ուելսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կրիս Կոուլմենը նշել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կնախապատրաստվեն Հոլանդիայի ընտրանու դեմ ընկերական հանդիպմանը:
Մադրիդի «Ռեալ»-ի 26-ամյա կիսապաշտպան Գարեթ Բեյլը, ով բաց է թողել մի շարք հանդիպումներ, չի ընդգրկվել Ուելսի հավաքականի հայտացուցակում:
Բեյլը մասնակցել է «Լևանտե»-ի դեմ հանդիպմանը, որից հետո դուրս չի եկել խաղադաշտ:
Նշենք, որ Ուելս – Հոլանդիա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 13-ին:








































