Վերսալի դատական ոստիկանությունը Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվողին ձերբակալել է «Լիոն»-ի կիսապաշտպան Մատյո Վալբուենայի հետ կապված շանտաժի գործով։
Ձերբակալվել է 4 անձ, որոնց թվում է նաև մեկ այլ հայտնի ֆուտբոլիստ՝ Ջիբրիլ Սիսեն։ Նախնական տեղեկությունների համաձայն, նրանք Վալբուենային սպառնացել են, որ կտարածեն անձնական բնույթի տեսանյութեր, որոնց բովանդակությունը հայտնի չէ։
Հիշեցնենք, որ Մադրիդի ոստիկանությունը հոկտեմբերին Բենզեմային ձերբակալել էր առանց վարորդական իրավունքի ավտոմեքենա վարելու համար։ Ավելի վաղ նա մեղադրվում էր անչափահաս աղջկա հետ սեռական կապի մեջ։







































