Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ 20 տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի «կամավոր վարորդ» հանդիսացած Ահմեթ Համդի Չամլըն նոյեմբերի 1-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքներով դարձել է «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավոր։
Նա պատգամավոր է ընտրվել Ստամբուլի 2-րդ ընտրատարածքից՝ գտնվելով ԱԶԿ-ի թեկնածուների ցուցակի 13-րդ հորիզոնականում։ Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով Չամլըն չէր կարողացել նույն ընտրատարածքում ընտրվել պատգամավոր։ Այն ժամանակ նա ԱԶԿ-ի ցուցակում 16-րդն էր։
Չամլըն Էրդողանի վարորդն է այն ժամանակվանից, երբ Էրդողանը դարձավ Ստամբուլի քաղաքապետի թեկնածու։ Հետագայում նա Էրդողանի հետ գտնվել է նույն բանտում։
![]()
![[Haber görseli]](http://www.cumhuriyet.com.tr/Archive/2015/11/3/404769_resource/5638b65467b0a950cc7723b3.jpg)
![]()












































