Միլանի «Ինտեր»-ը մտադիր է ձեռք բերել «Նյու Յորք Սիթի»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոյի իրավունքները: MLS-ում մրցաշրջանն ավարտվում է մարտին, և իտալացիները ցանկանում են, որպեսզի Պիրլոն վարձավճարով հանդես գա իրենց թիմում:
Հանրահայտ ֆուտբոլիստը 1998-2001 թվականներին խաղացել է «Ինտեր»-ում, բայց այն ժամանակ հնարվորություն չի ունեցել ցուցադրել իր ներուժը` միլանյան ակումբի կազմում մասնակցելով ընդամենը 22 խաղի:
Հիշեցնենք՝ փորձառու ֆուտբոլիստը «Նյու Յորք Սիթի» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով:








































