Կիպրոսում տեղակայված բրիտանական բազայում ներգաղթյալներն անկարգություններ են իրականացրել։ Նրանք վրաններ են հրկիզել, ոմանք փորձել են անցնել ցանկապատի վրայով։
Ներգաղթյալներից մեկը բացականչել է. «Մենք մարդ ենք, ոչ թե կենդանի»՝ փոխանցում է BBC-ն։
Տղամարդկանցից մեկը սպառնացել է կախվել։ Երեխաները գանգատվել են ցրտից։
Կիպրոսում բրիտանական Ակրոտիրի և Դեկելիա ռազմաբազաները բրիտանական ինքնիշխան տարածքներ են, սակայն բրիտանական իշխանություններն արդեն նախազգուշացրել են, որ ավիաբազան չի դառնա հակամարտության գոտիներից դեպի Եվրոպա փախստականների տարանցման կետ։ Նշվում է, որ անկարգությունները, ըստ ամենայնի, ծավալվել են Դեկելիա բազայում։








































