Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը չի հրաժարվել Սիրիայում իսլամիստ գրոհայինների դիրքերը ռմբակոծելու պլաններից։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Քեմերոնի գրասենյակի աղբյուրին։
Զինված հակամարտությունը Սիրիայում շարունակվում է ավելի քան 4 տարի։
Գործակալության տվյալներով՝ վարչապետը կշարունակի խորհրդարանի աջակցությունը փնտրել՝ Սիրիայում բրիտանական գործողությանը հավանություն տալու հարցում։
Ավելի վաղ մի շարք բրիտանական ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Քեմերոնը հրաժարվել Սիրիայում իսլամիստներին ռմբակոծելու պլաններից՝ չկարողանալով բավարար աջակցություն ստանալ խորհրդարանում։










































