Համացանցի օգտատերերը քննադատել են ամերիկացի էպատաժային երգչուհի Նիկի Մինաժին Լաս-Վեգասում Հելոուինին նվիրված երեկույթի ժամանակ հաշմանդամի սայլակին գամված մարդուն հասցեագրված կատակի պատճառով: Այս մասին հայտնում է NME-ն:
Երգչուհին իր ինսթագրամյան էջում հրապարակել է կարճ տեսանյութ, որում փերու հանդերձով հագնված Մինաժը սայլակով մարդուն է ուղղում փայտիկը՝ ասելով. «Ես քեզ հրամայում եմ քայլել»: Միաժամանակ, Մինաժը խրոխտ ծիծաղել է՝ իր կատակը որակելով շատ հաջողված:
Երկրպագուների կողմից քննադատության ալիքից հետո, որոնց կուռքի կատակը ոչ կոռեկտ է թվացել, երգչուհին իր թվիթերյան էջում հայտարարել է, որ իր գործողությունները սխալ են մեկնաբանել: «Նա հաշմանդամ չէ, և դուք դա հրաշալի գիտեք»,- գրել է նա և նշել, որ հաշմանդամի սայլակին իր ծանոթն է նստած եղել:







































