Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը պատասխանել է լրագրողների հարցերին:
«Քրիշտիանու Ռոնալդուն մեզ համար անչափ կարևոր է: Հուսով եմ՝ նա կապացուցի դա:
Թիմը հիանալի մարզավիճակում է, բայց ես վստահ եմ, որ տղաները կարող են ավելի լավ խաղալ: Եթե բոլորն առողջ են, ապա ես եմ որոշում, թե ով կխաղա, իսկ ով՝ ոչ:
Ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ փոխվում է: ՊՍԺ-ն Եվրոպայի լավագույն ակումբներից մեկն է: Դա չի քննարկվում»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Բենիտեսի խոսքերը:







































