«Առաջին լրատվական»-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ այս պահի դրությամբ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի ինքնազգացողությունը շարունակում է անկայուն մնալ:
Երեկվանից նրա առողջական վիճակի վատացման պատճառ է դարձել արյան ճնշման տատանումն ու կտրուկ բարձրացումը։ Բժիշկները նրան երեկ անհրաժեշտ դեղորայք են ներարկել, սակայն այսօր դեռևս առաջխաղացում չի նկատվում:
Հիշեցնենք, որ Ս. Միքայելյանը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում:









































