Իսպանիայի իշխանությունները Կատալոնիայի ղեկավարության Իսպանիայից անկախանալու փորձերը գնահատել են որպես ըմբոստություն, հայտնում է vestifinance.ru-ն:
Այդպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Գարսիա Մարգալոն Antena 3 հեռուստաալիքին տված հարցազրույցում: Նա Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասին մեղադրել է այն բանում, որ ձգտում է հասնել ինքնավարության անկախությանը «մեծամասշտաբ ապստամբության» միջոցով: Նա նշել է, որ Արթուր Մասը հենց սկզբից էլ անկախություն էր ուզում և առիթ էր փնտրում այն հայտարարելու համար:
«Նա չվախեցավ կատալոնյան հասարակությունը բաժանել երկու մասի և հակադրել մեկը մյուսին: Այդ հիպոթետիկ անկախ Կատալոնիան կլինի աշխարհից դուրս: Նրան չեն ընդունի ոչ ՄԱԿ-ը, ոչ էլ Եվրամիությունը»,- ասել է նա:







































