Ժամանակակից աշխարհը բախվել է կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի, ահաբեկչության, կռվող ծայրահեղականության սերտաճման սպառնալիքին: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը, Սանկտ Պետերբուրգում կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ պետությունների 6-րդ նստաշրջանի կոնֆերանսի շրջանակներում:
«Ժամանակակից աշխարհում գնալով ավելի բնականորեն է նշմարվում սերտաճման սառնալիքը մի կողմից՝ կազմակերպված հանցավորության, փողերի լվացման, և մյուս կողմից՝ ահաբեկչության, կռվող ծայրահեղականության: Ահաբեկչական կազմակերպությունները գնալով ավելի հաճախ են օգտագործում փողերի լվացման կոռուպցիոն մեխանիզմներն իրենց գործունեության ֆինանսավորման համար»,- ասել է նա:
Նրա խոսքերով՝ առաջադրանքը «բազմակողմանի մոտեցման հիման վրա այնպիսի մեխանիզմներ և ձևեր մշակելն է, որոնք հնարավորություն կտան լուծել այդ խնդիրը»:









































