Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը հայտարարել է, որ մյունխենցիներն անպայման առավելության կհասնեն «Արսենալ»-ի նկատմամբ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության նոյեմեբրի 4-ին կայանալիք խաղում:
Ընթացիկ մրցաշրջանում «Բավարիա»-ն մի քանի ռեկորդ է սահմանել գերմանական ակումբների համար և պարտվել է միայն «զինագործներ»-ին:
««Արսենալ»-ին ցույց կտանք, թե ինչպիսին է իսկական «Բավարիա»-ն: Մեր թիմը վստահ է: Այս անգամ արդյունավետ կավարտենք գոլային պահերն ու հաղթանակ կտանենք»,- Bild-ը մեջբերում է Վիդալի խոսքերը:








































