Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաման է ստորագրել «ԶԼՄ-ների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին։ Այդ մասին հայտնում է պետության ղեկավարի պաշտոնական կայքը։
Օրենքի 44-րդ հոդվածում հավելվել է 3-րդ կետ, որում նշված է, որ եթե ԶԼՄ-ը ներկայացրել է քրեական գործերով նախնական հետաքննության էության ու արդյունքների իրականությանը չհամապատասխանող կամ խեղաթյուրված տեղեկատվություն, ապա այդ հետաքննությունը վարող օրգանն իրավասու է դիմել ԶԼՄ-ին՝ պահանջելով ուղղել կամ հերքել տարածած տեղեկատվությունը։








































