ԱԺ-ում 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ արդեն չորրորդ տարին է՝ ինքը մասնակցում է բյուջեի քննարկմանը ու ամեն անգամ լսում է միեւնույն ֆրազան՝ տնտեսության աճի ցածր տեմպերը պայմանավորված են համաշխարհային տնտեսության վատացմամբ. «Ուզում եմ ձեզ հիշեցնել՝ յոթ տոկոսից սկսած միգրացիան վերանում է, աշխատուժը գերադասում է կիրառվել ՀՀ-ում: Եթե մինչ օրս գնացել է հիսուն հազար մարդ, այս տարի կարող է այդ թիվը հասնել հարյուր հազարի, իսկ տասնամյակը կփակենք կես միլիոն արտագաղթով: Անընդհատ ասում են, թե 1990-ականներին արտագաղթն ավելի մեծ տեմպերով էր, սակայն ուզում եմ հիշեցնել՝ արտագաղթողները 400-ից մի փոքր ավելի էին, որոնք այդպես էլ չհասցրին դառնալ ՀՀ քաղաքացի և նրանք հիմնականում եկել էին Ադրբեջանից»:








































