Այսօր կառավարությունը ԱԺ-ին է ներկայացնում 2016թ. պետական բյուջեի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը նախագիծը ներկայացնելուց հետո պատասխանեց պատգամավորների հարցերին:
Հարցին՝ ծրագրում անցյալ տարի բյուջեում ունեինք 2, 3 միլիարդ դրամ: Այս տարի փոխհատուցման պատճառները չեն վերացել, սակայն այդ թիվը կարծես թե չկա: Արդյո՞ք հաշվարկված է, որ համայնքները կարող են այս բացը ինքնուրույն լրացնել, համայնքները կդիմանա՞ն սրան թե ոչ, Պ. Սաֆարյանը պատասխանեց, որ այդ գումարները նախատեսելը այն հանգամանքով էր պայմանավորված, որ 2015 թ. հուլիսի 1-ից բարձրացվելու էր նվազագույն աշխատավարձը. «Ներկայումս նման անհրաժեշտություն այլևս չկա, որովհետև մենք դոտացիաները 3,5 միլիարդ դրամով ավելացրել ենք, միայն էլէկտրաէներգիայի համար է կատարվել փոխհատուցում՝ մոտ 362 միլիոն դրամի չափով:











































