Այսօր կառավարությունը ԱԺ-ին է ներկայացնում 2016թ. պետական բյուջեի նախագիծը:ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ 2016-ին տնտեսական աճն ավելի համեստ կլինի՝ պայմանավորված արտաքին քաղաքական զարգացումներով:
«2016-ի ՀՆԱ-ի իրական աճը ծրագրված է 2,2 տոկոս: Պետական պարտքը 2016թ. կանխատեսվում է 5 միլիարդ 565 միլիոն դոլար, որի 86.6 տոկոսը բաժին կընկնի արտաքին պարտքին»,- ասաց փոխնախարարը:











































