Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը աջակցում է Կենտրոնական Ասիայի յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությանը, անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։ Այդ մասին Սամարղանդում տարածաշրջանի հինգ երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
«Տարածաշրջանի երկրները պետք է միմյանց հետ առողջ ու փոխշահավետ հարաբերություններ ունենան, իսկ մենք մեր կողմից կխորացնենք մեր երկկողմ հարաբերությունները տարածաշրջանի հետ։ Մենք պետք է հստակ հասկանանք, որ չկա մեկ երկրի հետ բարեկամություն, ծայրահեղ դեպքում այն չպետք է սահմանափակի մյուս երկրի հետ բարեկամության հնարավորությունը։ Դա խաղ չէ։ Յուրաքանչյուր երկիր իրավասու է հարաբերություններ կառուցել որևէ երկրի հետ, և որ դա նրա ընտրությունն է։ Կենտրոնական Ասիայի հանրապետությունները պետք է ազատ լինեն արտաքին ճնշումից ու ահաբեկումներից»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։









































