Թուրքիայի Դիարբեքիր նահանգի հարավարևելյան որոշ տեղամասեր ընտրական հանձնաժողովի անդամները ժամանել են ռազմական ուղղաթիռներով՝ տեղեկացնում է CNN Turk հեռուստաալիքը:
Այդ միջոցները կիրառվել են ընտրական հանձնաժողովների անդամների անվտանգությունը ապահովելու համար այն շրջաններում, որտեղ բախումներ են տեղի ունենում թուրք զինվորների և երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների միջև: Քվեաթերթիկները նույնպես ռազմական ուղղաթիռներով են հասցվել ընտրատեղամասեր:
Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարել էր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ կապված այն բանի հետ, որ նախորդ ընտրությունների արդյունքում չէր հաջողվել երկրում ձևավորել կոալիցիոն կառավարություն:
















































