Օրեգոնի համալսարանի մասնագետները հետաքրքիր եզրակացության են հանգել սմարթֆոնների մարտկոցների հարցում: Նրանք կարծում են, որ որպես մարտկոցների նյութ կարելի է օգտագործել կալիումը:
Հետազոտության հեղինակ՝ քիմիկոս Սյուլեյ Ցզին իր գործընկերների հետ արդեն կոնկրետ արդյունքների է հասել կալիումագրաֆիտային մարտկոցների գործում, սակայն գիտական առաջընթացի մասին դեռևս վաղ է խոսել, քանի որ միացությունն այնքան էլ արդյունավետ չէ:
Ցզին ընդգծել է, որ կալիումաիոնային մարտկոցների էներգետիկ տարողությունը երբեք ավելին չի լինի, քանի լիթիումաիոնայիններինը, սակայն դրանք կարող են ավելի երկար գործեր, ինչպես նաև ավելի էժան կլինեն:












































