Այս լուսանկարները ֆերմերն արել է Արիզոնայի հարավ-արևելքում: Այդ կողմերում բոժոժավոր օձեր հաճախակի են հանդիպում: Տղամարդը բահով կտրել է սողունի գլուխը, հայտնում է mirfactov.com-ը:
15 րոպե հետո նա որոշել է թաղել օձին, սակայն անսովոր բան է տեղի ունեցել: Հենց որ օձի գլուխը հպվել է մարմնին, այն ատամներով մտել է մսի մեջ և բաց թողել թույնը:











































