Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրի շրջանակում Բրեմենի «Վերդեր»-ը սեփական հարկի տակ ընդունեց Դորտմունդի «Բորուսիա»-ին:
Հյուրերին հաջողվեց վստահ հաղթանակ տանել տանտերերի նկատմամբ: Հանդիպումն ավարտվեց 1:3 հաշվով:
Հատկանշական է, որ «Բորուսիա»-ի կազմում իր հերթական հրաշալի ելույթն ունեցավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով կարողացավ դառնալ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
Բունդեսլիգա. 11-րդ տուր. «Վերդեր» – «Բորուսիա Դորտմունդ»՝ 1:3
Գոլերը՝ 9´ Մարկո Ռոյս(0:1), 32´ Էնթոնի Ուջա(1:1), 44´ Հենրիխ Մխիթարյան(1:2), 72´ Ռոյս(1:3, փոխանցման հեղինակ՝ Մխիթարյան):







































