Թուրքիայի հատուկ ծառայությունները և զինվորականները վերջին օպերացիաների ընթացքում՝ երկրում և դրա սահմաններից դուրս մոտ 2 հազար գրոհայինի են ոչնչացրել, հաղորդում է Reuters-ը:
«Այժմ 2 հազար գրոհայիններ են սպանվել երկրում և դրա սահմաններից դուրս»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Արտասահմանում` Սիրիայում և Իրաքի հյուսիսում հարվածները հասցվել են ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական կուսակցության և քրդերի դիրքերին:










































