ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշել է ընդլայնել Սիրիայի ընդդիմությանն ուղված աջակցությունը, որը հաջողություն է ձեռք բերել ընդդեմ ԴԱԻՇ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ահաբեկչական կազմակերպության: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստին:
«Նախագահը որոշում է ընդունել պարբերականացնել մեր աջակցությունն ուժերին, որոնք առաջընթաց են ձեռք բերել ԴԱԻՇ-ի դեմ»,- ասել է Էռնեստը:
Նրա խոսքերով` ԱՄՆ-ն կշարունակի «ամրապնդել Սիրիայում չափավոր ընդդիմության հնարավորությունները»:











































