Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Խավի Մարտինեսը խոսել է թիմի հաջող խաղի մասին, հաղորդում է Goal.com-ը:
«Մեր փայլուն խաղի պատճառը Գվարդիոլայի ոճը հասկանալն է: Մենք կարողացանք Խոսեպի խաղաոճը դարձնել մերը: Մեր նպատակն է պրեսինգի շնորհիվ ճնշում գործադրել մրցակցի ֆուտբոլիստների վրա:
Փայլուն մեկնարկ ենք ունեցել, և հուսով ենք, որ այսպիսի մեկնարկը կարող է «Բավարիա»-ին հասցնել չեմպիոնության»,- հայտարարել է իսպանացի կիսապաշտպանը:








































