«Բոլորս այստեղ հավաքվել ենք շատ պարզ ճշմարտության համար. հարկավոր է ամեն ինչ անենք՝ Սերժից պրծնենք: Եւ դեկտեմբերի 6-ին կա հնարավորություն, որպեսզի մենք «ոչ» ասենք, ազգովի կանգնենք ասենք՝ դու էլ, քո Սահմանադրությունն էլ, մեզ պետք չեք: Սա է պարզ ճշմարտությունը, և երկար համոզելու, բացատրելու կարիքը չկա: Այդ մասին Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ նշեց ԱԺ Հայ ազգային Կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Ոչ»-ը հաղթելու է, Սերժ Սարգսյանը գնալու է,-նշեց Արամ Մանուկյանը:









































