Google-ը Հելոուինի պատվին թողարկել է խաղարկային դուդլ։ Անիմացիոն «Աշխարհի քաղցր առաջնություն» լոգո-դուդլով օգտատերերին առաջարկվում է խաղալ։
Տոնի առիթով դուդլը վերածվել է առցանց խաղի։ Խաղում օգտատերը կարող է կախարդի կերպար ընտրել և ցախավելով թռչելով՝ կոնֆետներ հավաքել։
Խաղի ընթացքում օգտատիրոջը կխանգարեն տեսիլքները, չղջիկները և ագռավները։
Հելոուինը նշվում է հոկտեմբերի 31-ին՝ Բոլոր սրբերի օրվա նախօրեին։ Սկզբում տոնը նշվել է միայն անգլիալեզու երկրներում, սակայն 20-րդ դարի վերջին Հելոուինը տարածում է գտնել նաև այլ երկրներում։









































