Wednesday, 10 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

ԲՀԿ-ն բացահայտում է համակարգային ընդդիմության առաքելությունը

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարել է՝ քաղաքական կյանքի փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում փողոցից իշխանության գալ հնարավոր չէ: Նա հայտարարել է նաև, որ փետրվարյան իրադարձություններից հետո քաղաքական կյանքը հանդարտվել է, և ներկայումս իշխանափոխության լուրջ հայտ ներկայացնող քաղաքական ուժ չկա:

Միքայել Մելքումյանը մեծ մասամբ, անշուշտ, իրավացի է: Սակայն հետաքրքիր կլիներ իմանալ, թե Հայաստանի քաղաքական կյանքի փորձը Միքայել Մելքումյանին ե՞րբ է հուշել, որ փողոցից իշխանության գալ հնարավոր չէ՝ փետրվարից հետո՞, թե՞ մինչև փետրվար:

Խնդիրն այն է, որ Հայաստանում քաղաքական կյանքի փորձը բավական հարուստ է եղել մինչև փետրվար էլ, և պետք է որ այդ փորձառությունը մինչև այդ հուշեր, որ փողոցից իշխանության գալ հնարավոր չէ, և ուրեմն պետք չէր նմանօրինակ դեկլարացիաներով հասարակությանը տանել իշխանական համակարգի համար շատ կարևոր նոր հիասթափության: Սակայն դա արվեց, և փետրվարից հետո միայն հանկարծ պարզվեց, որ փողոցով իշխանության գալ հնարավոր չէ:

Միևնույն ժամանակ՝ իսկ այդ ե՞րբ է Հայաստանում եղել իշխանափոխության լուրջ հայտ ներկայացրած ուժ, այսինքն՝ փետրվարից առաջ եղել է, իսկ այժմ չկա՞: Փետրվարից առաջ իսկապես եղել է, իհարկե, սակայն շատ առաջ՝ 2008 թվականին, ինչից հետո այդ հայտը, այսպես ասած, հնարավոր եղավ «ջրել» միայն ժողովրդի արյամբ: Դրանից հետո իշխանափոխության լուրջ հայտ իսկապես չի եղել, սակայն ինչպես չկա այժմ, այդպես էլ չի եղել այն ժամանակ, երբ հասարակությանը «հուժկու» դեկլարացիաներով էին սնուցում այն ուժերը, որոնց առաջամարտիկը Միքայել Մելքումյանի կուսակցությունն էր:

Բանն այն է, որ լուրջ հայտ ներկայացրած ուժն առաջին իսկ սպառնալից ճառից հետո տուն չի գնում, չի կազմաքանդվում, չի վերածվում քաղաքական դեկորացիայի: Ընդհանրապես, լուրջ հայտ ներկայացրած ուժի հետ այդպես չեն խոսում: Սակայն ընդհանուր առմամբ, իհարկե, ԲՀԿ-ական պատգամավորը ամեն ինչ գնահատում է բավական ճշգրիտ՝ միևնույն ժամանակ սակայն հարց առաջ բերելով առ այն, թե որպես քաղաքական կուսակցություն՝ այդ դեպքում իր դերը ինչում է տեսնում ԲՀԿ-ն:

Եթե կուսակցությունը իշխանություն չէ, իսկ ԲՀԿ-ն փետրվարից հետո հայտարարել է ընդդիմություն լինելու մասին, ուրեմն նրա նպատակը պետք է լինի իշխանության գալը: Եթե փողոցից հնարավոր չէ, ապա հարց է առաջանում, թե էլ որտեղի՞ց է պատկերացնում ԲՀԿ-ն իշխանության գալը՝ օդի՞ց, թե՞ հենց իշխանությունից:

Այս խնդիրը հետաքրքրական է ոչ զուտ ԲՀԿ-ի ճակատագրի իմաստով, այլ ընդհանուր ներքաղաքական գործընթացների, որոնցում ԲՀԿ-ն անկասկած կունենա իր ուրույն դերակատարումը:

Եվ ըստ էության այս կոնտեքստում էլ բոլորովին բացառված չէ, որ այդ դերակատարումը ոչ թե ընդդիմադիր կուսակցության իշխանության գալն է, այլ դրա միջոցով իշխանության ներսից նոր իշխանության ձևավորումը: Եվ այս տեսանկյունից, իհարկե, հետահայաց ուշադրություն դարձնելով ԲՀԿ-ի նախափետրվարյան գործունեության արդյունքներին՝ արձանագրում ենք, որ, այնուհանդերձ, կուսակցությունը որոշակի արդյունքներ արձանագրել է:

Մասնավորապես, ԲՀԿ-ն հասավ կառավարության փոփոխության և Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելուն: Այսինքն՝ փողոցից, իհարկե, իշխանության չեկան, սակայն իշխանության միջից Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահի հիմնականում դեկլարատիվ պաշտոնից բերեցին վարչապետի գործնական պաշտոնին: Այսինքն՝ իշխանության մեջ Հովիկ Աբրահամյանին բերեցին ավելի մեծ իշխանության:

Ահա այս կոնտեքստում, իհարկե, Միքայել Մելքումյանի հայտարարությունը ստանում է բավական ուշագրավ երանգավորում՝ առավել ևս ԲՀԿ-ի սահմանադրական «այո»-ի ֆոնին, և ԲՀԿ ներկայիս առանցքային դեմքերից մեկը ըստ էության գծագրում է մոդելային փոփոխության գործընթացի մեջ մտած ներհամակարգային նոր տրամաբանությամբ ընդդիմադիր հայտարարված կուսակցությունների առաքելությունը կամ գործառույթը՝ ապահովել իշխանության ներսից իշխանության գալու կամ իշխանությունը պահելու հնարավորությունները այս կամ այն ներիշխանական թևի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում