ԱՄՆ բանակի շտաբի ղեկավար Մարկ Միլլին պնդում է Եվրոպա լրացուցիչ ուժեր ուղարկելու հարցում՝ Ռուսաստանին նոր ռազմական գործողություններից հետ պահելունպատակով: Այս մասին գրում է The Times-ը:
Գեներալը հրահանգել է լրիվ ուսումնասիրել Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայությունը և ծրագրում է ստացված արդյունքները տրամադրել պաշտպանության նախարար Էշթոն Քարթերին Սպիտակ տան կողմից գործողությունը հաստատելու համար:
2 շաբաթ առաջ Մարկ Միլլին պնդում էր, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում մեծացնել ռազմական ներուժը եվրոպական տարածքում:







































