Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ բարդ է գերագնահատել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ռուս ուղղափառ եկեղեցու դերը։ Այդ մասին Մոսկվայում ռուս պատրիարք Կիրիլի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կովկասի մուսուլմանների հոգևոր վարչության ղեկավար, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն:
«Դուք առաջինների թվում եք, ովքեր մեզ օգնել են Ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում։ Ես մեծ հույսեր եմ կապում այդ հարցի լուծման մեջ ձեր դերակատարության հետ և հավատում եմ, որ մեր համատեղ ջանքերն ապագայում արդյունքներ կտան»,- ասել է նա։
Փաշազադեի խոսքով՝ հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ ճանապարհով. «Ռուսական եկեղեցին մշտապես անկեղծ գործում է խաղաղապահ դաշտում և իր պարտքն է համարում մուսուլմանների և այլ կրոնների ներկայացուցիչների հետ ամեն բան անել, որպեսզի թե՛ Ռուսաստանում, թե՛ ԱՊՀ տիրույթում, թե՛ ամենուրեք, ուր միայն հնարավոր է՝ ներառյալ բազմատանջ Մերձավոր Արևելքը, պահպանվի ու ամրապնդվի խաղաղությունը, իսկ որտեղ այն խախտված է՝ նպաստի նրա վերականգնմանը»։









































