Եվրասիական տնտեսական միության շրջանակում ռոումինգի գները մոտ ժամանակներս կիջեցվեն 7 անգամ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ բջջային օպերատորները, երկար ամիսներ բանակցելով անդամ երկրների գործընկերների հետ, հայտնել են, որ ամենամոտ ժամանակներս սակագները կնվազեցվեն «մի քանի տասնյակ տոկոսից միչև 7 անգամ»։










































