Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալությունը 5-րդ ժամկետում սպասվում է նոյեմբերի 6-ին։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ԿԸՀ քարտուղար Նիկոլա Լոզովիկին։
«Նախագահի վարչակազմը դեռևս պաշտոնապես հայտարարություն չի արել ամսաթվի վերաբերյալ»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն հաղթել է հոկտեմբերի 11-ին կայացած նախագահական ընտրություններում՝ ընտրողների 83.5 տոկոսի աջակցությամբ։









































