Նույնականացման քարտերի հետ կապված՝ ընդդիմության դիտողությունները այդպես էլ լսելի չեղան ԱԺ-ի ամենամեծ խմբակցություն ունեցող կուսակցությունում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշեց, որ այնուամենայնիվ 5 խմբակցություն՝ 30 հոգի, կողմ չի քվեարկել. «Ներկայացրել ենք միասնական առաջարկ, ըստ որի՝ կողմ ենք մատը թանաքոտելով քվեարկությանը, որը կբացառի կրկնաքվեարկությունը»:
«Ոչ»-ի ճամբարում առկա մարտավարական տարբերությունների վերաբերյալ Արամ Մանուկյանը նշեց. «Ինձ համար դա ընդունելի է, որովհետև այս դեպքում իշխանությունը ո՞ր մի ֆրոնտի դեմ պայքարի, ինչքան շատ ու բազմազան, այնքա լավ: Բացարձակ կուսակցության, անհատի խնդիր չկա, սա այնքան լուրջ մարտահրավեր է, լուրջ ավանտյուրա է, որ անցնելու դեպքում Հայաստանի ղեկավարման համակարգի հիմքերը քարուքանդ են լինում: Դրա դեմն առնել է պետք, ով ոնց կառնի, հալալ է իրեն»:
Անդրադառնալով Անդրիաս Ղուկասյանի առաջարկին՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի գործընթաց սկսելու վերաբերյալ, Ա. Մանուկյանն ասաց. «Ես կողմ եմ ցանկացած գործընթացի, լավ է անում, բայց Սերժ Սարգսյանի իմպիչմենտի պահանջը այս դեպքում ռեալությանը մոտ չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































