ԱԺ ճեպազրույցների ժամանակ այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանը, անդրադառնալով ցուցակներն ուռճացնելու վերաբերյալ իր հայտարարության և ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի այն հակադարձմանը, թե ցուցակներն ուռճացնելու անհրաժեշտությունը և իմաստը չկա, ասաց, թե ուռճացնելով ավելացնելու են կեղծելու իրենց հնարավորությունները և իրենց համար «սև գործ» անողներին են մտցնում ցուցակներ:
Պատգամավորը նշեց, թե ցուցակների 20 տոկոսը կրկնվող անուն–ազգանուններն են: Ինչ վերաբերում է մատների թանաքոտմանը՝ նա ասաց.«Չհավատաք, թե մատների թանաքոտումը մաքրվում է: Նորից եմ ասում, որ թանաքոտած մատն ինչով ուզում ես լվա, լապտերի ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով երևում է, որ ինքը քվեարկել է»:






































