Հոկտեմբերի 31-ը խնայողությունների համաշխարհային օրն է։ Այսօր Բանկերի միության փոխնախագահն ու ավանդների հատուցումը երախշավորող հիմնադրամի ղեկավարը ներկայացնում էին այն գործիքները, որոնցով առավել հեշտ է խնայել միջոցները։ Մասնավորապես, պետք է նպատակ դնել խնայողության համար, քանի որ խնայելն ավելի հեշտ է դառնում, երբ հայտնի է կոնկրետ նպատակը՝ կրթություն, հանգիստ, նոր մեքենա, տան վերանորոգում և այլն։ Այնուհետև պետք է կրճատել ծախսերը՝ խուսափելով հապճեպ գնումներ կատարելուց, խանութ մտնելիս նախապես գնումների ցուցակ կազմել ավելորդ գնումներից խուսափելու համար։
Բացի դրանից՝ խնայողություններ կատարելու լավագույն ձևերից մեկը շահույթով խնայելն է։ Այսինքն՝ խնայողությունները բանկում պահելով՝ ավելացնել եկամուտները։
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի ղեկավար Հերմինե Հարությունյանը նշեց, որ Հայաստանում ավանդները երաշխավորված են, և այս պահին կամ առհասարակ չկա որևէ ռիսկ, որը կարող է ավանդատուին հետ պահել իր խնայողությունները, ավանդները բանկերում պահելու մտքից։
Առավել մանրամասն՝ տեսանյութում:










































