«Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին մեկնաբանել է թիմի ելույթներն ընթացիկ մրցաշրջանում:
«Մենք ուրախ չենք, որ 16 միավոր ենք վաստակել: Մրցաշրջանի սկզբնամասում շատ միավորներ ենք կորցրել, բայց այժմ մրցաշարային աղյուսակն ավելի հետաքրքիր տեսք ունի: «Մենք կփորձենք լավ հանդես գալ «Լացիո»-ի դեմ հանդիպմանը:
Բացի «Նապոլի»-ի դեմ խաղում կրած պարտությունից, մենք միշտ հաղթել ենք «Սան Սիրթ»-ում ընթացիկ մրցաշրջանում: Պետք չէ հուզվել պարտություններից, ինչպես նաև ուրախանալ հաղթանակների համար»,-Football Italia-ն մեջբերում է Գալիանիի խոսքերը:







































