Ջենիֆեր Լոպեսը համերգ է տվել Նյու Յորքի Madison Square Garden մարզադաշտում: Megaton Mundial de Polito Vega համերգն անվանդաբար հավաքում է լատինաամերիկացի տասնյակ երաժիշտների, իսկ Ջենիֆերի ելույթն, ինչպես միշտ, շլացնող էր՝ գրում է Spletnik.ru-ն:
Գեղեցկուհին կրկին ցուցադրել է, որ հրաշալի ֆիզիկական վիճակում է, ինչը լավագույնս ընդգծել է նրա բեմական հագուստը՝ ցուցադրելով հատկապես ոտքերը:
Ինչպես գիտենք՝ 46-ամյա Լոպեսին նման կազմվածք պահպանել օգնում են հոլիվուդյան հայտնի մարզիչ Թրեյսի Անդերսոնի վարժությունները:
Ջենիֆերը չի սիրում «իրեն տանջել դիետաներով» ՝ կարծելով, որ ավելի կարևոր է ֆիզիկական ակտիվությունը:













































