Ֆլորդիա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ օդանավակայանի թռիչքային գծում ինքնաթիռ է բռնկվել, հայտնում է Reuters-ը: Պատահարը տեղի է ունեցել Dynamic Airways ավիաընկերության Boeing 767 ինքնաթիռի հետ, որը պետք է թռչեր Վենեսուելա:
Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ այրումը տեղի է ունեցել ձախ շարժիչից վառելիքի արտահոսքի պատճառով: Փորձագետները նշում են, որ օդաչուին հաջողվել է ժամանակին կանխել աղետալի իրավիճակը: Բռնկման հետևանքով մի քանի մարդ է տուժել:
https://youtu.be/oJrYfyI2-io








































