Լիբիայի Սիրտ քաղաքի շրջանում անհայտ ռազմական ավիացիան հարվածներ է հասցրել ԴԱԻՇ-ի զինյալների դիրքերին, հայտնում է Reuters-ը:
Հայտնի չէ, թե հատկապես ում են պատկանել այդ ռազմական ինքնաթիռները: Ռմբակոծությունների պատասխանատվությունը երկրում երկու մրցակցող կառավարություններից ոչ մեկը չի վերցրել իր վրա, ոչ էլ Լիբիայի զինված ուժերը: Նշվում է, որ դա Սիրտում հոկտեմբերի մեջ արդեն երկրորդ ավիահարվածն է:










































