«Շեֆիլդ Ուենսդեյ»-ի կիսապաշտպան Ժոզե Սեմեդուն հայտարարել է, որ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է վերադառնալ Անգլիա, տեղեկացնում է Talksport-ը:
«Նա երջանիկ է «Ռեալ»-ում, սակայն շատ է սիրում անգլիական ֆուտբոլը: Հոգու խորքում ես կարծում եմ, որ նա կվերադառնա Անգլիա:
Նա ասել է, որ կցանկանար «Ռեալ»-ը տեսնել Անգլիայի Պրեմիեր լիգայում, սակայն դա անհնար է: Կարծում եմ, որ նա իր կարիերան կավարտի Անգլիայում»,- հայտարարել է ֆուտբոլիստը:







































