ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գորհայիններն Իրաքում առնվազն 13 լրագրողի են սպանել՝ ասվում է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հայտարարության մեջ։
Լրագրողները սպանվել են երկրի հյուսիսի Մոսուլ քաղաքում, որն ահաբեկիչները զավթել էին 2014 թվականի հունիսին։ Փաստաթղթում ասվում է, որ գրոհայիններն իրենց վերահսկողության տակ են առել Մոսուլի հեռուստառադիոկայանները՝ վերածելով այդ քաղաքը «տեղեկատվական սև անցքի»։
Կազմակերպությունն ընդգծում է, որ լրագրողները և ԶԼՄ-ների այլ աշխատողներ ԴԱԻՇ-ի առաջնահերթ թիրախներից մեկն են։ Մինչ օրս հայտնի է ԴԱԻՇ-ի կողմից առևանգված ԶԼՄ-ների 48 ներկայացուցիչներից 10-ի ճակատագիրը։
ARA News սիրիական գործակալության փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ը մահապատժով է սպառնում բոլոր լրագրողներին, ովքեր կլուսաբանեն իրենց կողմից վերահսկվող տարածքներում տեղի ունեցող իրադարձությունները։








































