Մադրիդի «Ռեալ»-ը չի պատրաստվում վաճառքի հանել հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը: Այդ մասին հայտարարել է ակումբի ռեզերվային թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:
«Վերջին տարիներին Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նա գիտի այդ մասին: Բայց դա չի նշանակում, որ Քրիշտիանուն այլևս չի կատարելագործում իր խաղը: Նա անընդհատ ձգտում է էլ ավելի բարելավել խաղային որակները: «Ռեալ»-ը երբեք չի վաճառի Ռոնալդուի տրանսֆերը»,- Shortlist-ը մեջբերում է Զիդանի խոսքերը:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն՝ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն:







































