Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Օլիմպիական կոմիտեն չպիտի խնդրի, պիտի պահանջի (տեսագրություն)

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի անդամ, աշխարհի բռնցքամարտի չեմպիոն Սամսոն Խաչատրյանը


– Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ ձերբակալեցին Ձեզ:


– Մտածում եմ թերթի հոդվածն էր պատճառը և այն սադրանքը, որ սարքվեց դրա շարունակությունն է: Աչքիդ առաջ աղջիկ երեխա, կին վարկաբեկում են, մոտենում ես միջնորդելու, որ` էս ինչ ենք անում, քո վրա են հարձակվում: Մեկ էլ, երբ իմ սրբերին են կպնում ամենաանբարոյական բառերով: Ես էլ մարդ եմ, ինքնապաշտպանվում եմ և վարվեցի այնպես ինչպես յուրաքանչյուր մարդ կվարվեր: Այդ պահին չես մտածում` ո՞նց կլինի, ի՞նչ կանեն: Այսօր էլ ինչ հարց էլ տան, ես պատասխանելու եմ այնպես, ինչպես կա: Հետքայլ չունեմ: Ի՞նչը չասեմ, որ նման վիճակ ա՞: Ես մտա բերդ, որտեղ կալանավորված մարդիկ ես տեսնում, որ իրականում շինծու գործերով են այնտեղ նստած: Եթե մարդիկ կան, որ արժանի են այնտեղ լինելուն, թող լինեն, բայց մարդիկ կան, որ անարդար որոշումներով են այնտեղ հայտնվել ` ինչպես ես:


– Բազմաթիվ աշխարհի չեմպիոններ, Եվրոպայի չեմպիոններ, այլազգի մարզիկներ ստորագրել են մի թղթի տակ, որում պահանջում էին Ձեզ ազատ արձակել: Ուրիշ ի՞նչ ակցիաներ են եղել:


– Աշխարհի տարբեր երկրներից զանգահարել են: ԱՄՆ-ից, Արգենտինայից, Ավստրալիայից, Գերմանիայից, Անգլիայից, Ֆրանսիայից, Իտալիայից,  Իսպանիայից մարզիկները արձագանքել են: Ինչ խոսք, ամենամեծ արձագանքը եղել ա Ռուսաստանից: Ղազախստանից Ուկրաինայից, բոլոր տեղերից էլ արձագանքել են: Հայաստանի մարզիկներ: Շատ մարզիկներ կան, որ թեթև աշխատանք ունեն ու վախից չեն արձագանքել: Բայց ինչո՞ւ են վախենում. Մարզիկը պետք ա վախ բառը չասի, տղամարդը պետք ա վախ բառը չասի:


– Տեղի իշխանությունները, կոմիտեն, ֆեդերացիան ինչպե՞ս արձագանքեցին:


– «Հանրապետականից» սկսած «Բարգավաճ»-ով» վերջացրած` ոչ մի մարզիկ իմ մասին վատ բան չի խոսել, բայց որ վատ չի խոսացել, դա չի նշանակում, որ իրենք ճիշտ են: Իրենք ճիշտ կլինեին, եթե պահանջեին անհապաղ բաց թողնել, որովհետև մեղավոր չեմ: Շատերն էլ վախեցել են ստորագրել, իմ ընկերներից շատերի տներում էլ են ստուգումներ արել:


– Մի՞թե Ձեր օրինակը բավական չէ մարդկանց, որ չվախենան:


– Ամեն մարդ մի ձևով ա մտածում: Ես կենսաբանականն եմ ավարտել: Գիտեք, վանդակներում կան գազաններ, անասուններ, որոնք խոտ են ուտում, միս են ուտում, իրանց համար հանգիստ նստում: Գազաններ էլ կան, որ վանդակում մեկ էս կողմ են գնում, մեկ էն կողմ են գնում: Տարբեր տեսակի գազաններ կան: Մարդկանց հետ համեմատում եմ ու տեսնում եմ, որ տարբեր տեսակի մարդիկ կան: Մեկը լավն ասում ա, բայց ոչինչ չի անում, հենց էնպես բարևում ա ու ասում` շնորհավորում եմ, որ դուրս եք եկել, բայց ոչինչ չի արել:


– Հայաստանից ո՞ւմ աջակցությունն եք ամենաշատը զգացել:


– Բոլորինն էլ` Օլիմպիական կոմիտեի անդամներից եմ զգացել, բռնցքամարտի ֆեդերացիայի անդամներից էլ եմ զգացել, շատ դեպքերում ուշացումով, բայց զգացել եմ:  Ամենամեծ ուշադրությունը Կոնգրեսի կողմից ա եղել: Կոնգրեսի, որը Հայաստանում պետք է բարեփոխումներ անի: Ինչպես Հնդկաստանը ազատվեց Անգլիայից, Թունիսը ազատվեց Իտալիայից, Ալժիրը` Ֆրանսիայից, շատ երկրներ ազատվեցին այլ երկրների լծի տակից, այսօր էլ Հայաստանը պետք է ազատվի. ժողովուրդը գիտի, թե ում լծի տակից, բոլորն էլ գիտեն:


Սպորտը արտաքին քաղաքականություն ա: Սպորտսմեններին չի կարելի անտեսել: Յուրաքանչյուր մարզիկ էլ անհատականություն է: Իհարկե կան մարզիկներ, որոնք միշտ իշխանության հետ են: Ինչ-որ առումով ճիշտ են վարվում: Միայն եթե իշխանությունը ճիշտ լինի, թող միշտ իշխանության կողքին լինեն: Բայց էս իշխանությունը ոնց կարա էդպիսին լինի: Սա իշխանություն չի: Սրանք թափթփուկներ են` հավաքված, եսիմ որտեղից եկած: Եթե Երևանի կենտրոնում մարդ են խփում, հալածում, ու մարզիկները լռում են, ապա ես չեմ ընդունում այդպիսի մարզիկին:


– Իսկ անվանո՞ւմը:


– Ուզում ա «Կոդոլմանանց Աբգարի» անունով լինի, ուզում ա «Ճեպընանց Գևոյի» անունով լինի, կարևորը մրցաշար ա, մարզիկները մասնակցում են, և թող նրանք էլ օգտվեն: Ես դա չեմ կապում քաղաքականության հետ: Արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի մարզիկները բավականին մեծ դերակատարում ունեն. ազգ են ներկայացնում, պետություն են ներկայացնում: Ինչ վերաբերում է Օլիմպիական կոմիտեին` ինձ բազմիցս հարց են տվել, և ես պատասխանել եմ: Երկու պետություններ պատերազմում են, Օլիմպիական կոմիտեն հայտարարությամբ հանդես ա գալիս, և երկու պետություններն էլ մինչև մրցաշարի ավարտը դադարեցնում են պատերազմը: Բայց այստեղ Օլիմպիական կոմիտեն, որ խնդրում ա, դա խնդրելով չի. պետք ա պահանջեն, բայց ես դա չտեսա, և իհարկե դուրս չեկավ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում